Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
0 1586

The draft has been accepted

Discussed 08.08.2023 - 28.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ   Նախա­գծի մշակումը պայմանա­վոր­ված է ՀՀ պետա­կան բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկ­ման գործընթացում համա­պա­տասխան կանոնա­կարգում­ների անհրա­ժեշ­տու­թյամբ: Ըստ այդմ, Նախա­գծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման են­թա­կա շահութա­բաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգա­վորման դաշտում գործող Ընկերությունների կանխա­տես­վող և շահութաբաժինների հաշվարկ­ման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշ­վարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո­ղովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագ­ների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։ Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստա­տելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսու­հետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստա­կեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բա­ղա­դրիչը: Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հան­դիսացող բաժնեմաս ունեցող առևտրա­յին կազմակերպությունների կողմից նախորդ ֆի­նան­սական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետա­կան բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկ­ման բա­զան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույ­թին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնա­ժողովի կող­մից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժին­ների հաշվարկման բազայում հաշ­վետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնա­վո­րապես, էներգահամակարգի առև­տրա­յին կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը ծան­րանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առև­տրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծու­թյուն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպու­թյան գործունեու­թյան արդյունքում պլա­նավորված (սակագնի հաշ­վարկում ներառված) և հանձ­նաժողովի կող­մից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահա­մա­կարգի առևտրային կազմակեր­պու­թյունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխա­փան գործունեության իրակա­նաց­մանը։
0 1959

The draft has been accepted

Discussed 02.02.2023 - 23.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախա­րարի 2006թ. նոյեմ­բերի 30-ի 50 տոկո­սից ավելի պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունե­ցող ընկերու­թյունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստա­տելու մասին N1110-Ն հրա­մանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովան­դա­կային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ և լրա­ցումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթ­նե­րին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճար­ման ենթակա շահութաբաժին­ների հաշ­վարկ­ման գործընթա­ցում շահու­թա­բաժնի հաշ­վարկ­ման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնե­լով 50 տոկո­սից ավելի պետության սեփակա­նու­թյուն հան­դիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների (այսուհետ՝ Ընկե­րություն­ներ) կող­մից իրա­կանացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելա­գույն թույ­լա­տրելի սահմանա­չափերը: Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկ­ման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառա­վարու­թյան 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպա­տակով համախառն եկամտից իրա­կա­նացվող նվազե­ցումների որոշ տեսակների առավելա­գույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևա­բար, անհրաժեշ­տություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնե­մաս ունեցող ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլա­տրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառ­վող հասկացությունները համա­պատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հաս­կացություններին, ինչպես նաև Ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախսերի առա­վելա­գույն թույլատրելի սահմա­նաչափերը համապատաս­խանեցնել Օրենսգրքով սահմանված սահ­մանաչափերին: Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշ­տություն է առա­ջացել փոփո­խու­թյուն կատարել նաև Հրա­մանում՝ դրանով հաս­տատված հավել­վածը շարադրե­լով նոր խմբա­գրու­թյամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին:
0 2622

Discussed 17.05.2022 - 06.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Հանձնա­րարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակ­նե­րում, և այդ առումով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մանող՝ լիազորող նորմերի նախատեսումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը։ Այդ կապակցությամբ, Հանձնա­րարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենս­դրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդ­պիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարա­րականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթա­կան նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնա­րարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համա­պատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփո­խությունների կատա­րումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մա­նող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկերու­թյուններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնե­մա­սից ստացվող շահութա­բա­ժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահով­ման ուղղությամբ:
0 3649

Discussed 17.05.2022 - 06.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հանձնա­րարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենս­դրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարա­րականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթա­կան նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնա­րա­րականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփո­խու­թյունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ Որո­շումն ընդունելու իրա­վական հիմքը սահ­մա­նող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆի­նանս­ների նախարարու­թյան հսկողա­կան գոր­ծառույթ­ների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկա­րում շահութա­բաժին­ների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործըն­թացի համա­կարգ­ման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահու­թաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամաս­նությունների ծրագրա­վորման ուղղությամբ:
0 3553

Located in RA Government

Discussed 17.02.2021 - 05.03.2021

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
0 5773

Discussed 18.10.2019 - 03.11.2019

«ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է Տաշիրի բժշկական կենտրոնի համար նոր շենք կառուցելու նպատակով Տաշիրի ավտոկայանի տարածքը Լոռու մարզպետարանին ամրացնել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պետության կողմից շահութաբաժնի գումարի չափով փոխհատուցում տրամադրելու դիմաց:
0 6928