Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.12.2023 - 16.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն բազային և թեմատիկ տարածական տվյալների տրամադրման և հասանելիության ապահովման գործընթացները՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով:
0 2088

Under development

Discussed 29.03.2023 - 13.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է` 1.ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ, 2.Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ, 3.Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
0 2521

Discussed 26.12.2022 - 11.01.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին Որոշման ընդնունման արդյունքում զգալիորեն կթեթևանա սպառման համակարգերն էլեկտրական ցանցին ուղղված ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա այդ մասով ներդրումներն ուղղել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավմանը։
1 3752

Discussed 28.03.2022 - 17.04.2022

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
0 4214

Discussed 17.05.2021 - 01.06.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը և ապահովել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:
0 12725