Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 15.12.2022 - 03.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար:  Միաժամանակ ապահովելով «Միասնական հայտ» համակարգի միջոցով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարաման դեպքերին՝ չխոչնդոտելով տնտեսվարողների գործունեությանը։ 
0 3521

Under development

Discussed 15.12.2021 - 30.12.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի ստացման էլեկտրոնային եղանակով գործընթացը կազմակերպել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով:
0 4402

Discussed 01.03.2021 - 16.03.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ մաքսային վճարումները և մի շարք այլ ծառայություններ, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը։
0 4871