Located in RA Government Discussed 26.12.2017 - 12.01.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) ներկայացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով» ամրագրված պետական քաղաքականության նպատակներին և խնդիրներին համապատասխան: Զբոսաշրջության ոլորտի վիճակագրության վարման մեթոդի կատարելագործումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության ծրագրով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև ներկա պայմաններում լավագույնն է, սակայն առավելագույն ճշգրտություն ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՍԷԿՏ համակարգի միջոցով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ճշգրիտ վիճակագրության վարում, որը էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման: 1 1 0 11331