Discussed 30.10.2024 - 14.11.2024 ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում ընդլայնել պետական տուրքից ազատման դեպքերը՝ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերը և հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու վերաբերյալ հայցերը: 3 0 2 778