Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 31.07.2024 - 16.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի դպրոցական շենքերը գտնվում են նույն բնակավայրում և ուղիղ գծով իրարից հեռու են շուրջ 500 մետր, որի պատճառով խոչընդոտվում է դպրոցական շենքերի ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործումը, տարրական դասարաններում աշակերտների միջին խտության բարձրացումը։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2047-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա կառավարման արդյունավետությունը և կնպաստի ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործմանը, որը կբացառի տարրական դասարանների աշակերտների և նախակրթարանների սաների թերհամալրումը:
0 571

Discussed 03.06.2019 - 21.06.2019

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  ներդրումային  ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքներին սեփականության իրավունքով պատ­կանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ 
1 8576

Under development

Discussed 01.02.2019 - 21.02.2019

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում:
2 7840