Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.08.2022 - 21.08.2022

««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի հետ համագործակցությամբ։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր:
0 4278

Discussed 25.03.2022 - 09.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:
0 4264

Discussed 29.07.2021 - 20.08.2021

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը բացի օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարից կփոխհատուցվի նաև սեփականատիրոջը սեփականության օտարման արդյունքում պատճառված այլ վնասները։ Այլ վնասների մեջ կարող են ներառվել եկամտի միակ կամ հիմնական աղբյուրի կորուստը, ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ծախսերը, որոնք ծագել են որպես օտարման անմիջական և ողջամիտ արդյունք, տրանսպորտային և գործառնական ծախսերը, տեղափոխման ծախսերը, ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար դրամական փոխհատուցումը՝ հարկային հայտարարագրի կամ պաշտոնապես սահմանված նվազագույն աշխատավարձի հիման վրա, այլ կորուստներ կամ վնասներ։
0 6377

Under development

Discussed 13.11.2019 - 01.12.2019

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները:  Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
23 9931

Under development

Discussed 25.07.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների  ռազմավարությունը,  դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կապահովի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:
21 10786

Discussed 10.04.2019 - 26.04.2019

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդունմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայա­ցուցչի համար կապահովվի անհրաժեշտ կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա վերջինիս ուղղակիորեն և արդյունավետ կերպով համագործակցել պետական կառավարման համակարգի և այլ մարմինների հետ, ինչն էապես կնպաստի աշխատանքի արդյունավետությանը: Ավելին, կբարձրանա Եվրոպական դատարան ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշումների փաստարկման որակը, ՀՀ կառավարության շահերի պաշտպանության մակարդակը, առավել արդյունավետորեն կիրականացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական չափանիշների ներդրումը ներպետական օրենսդրության մեջ, ինչն իր հերթին կնպաստի երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:
0 7681