Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 11.03.2022 - 26.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարության պարզեցումը, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսների տնտեսումը։
0 4105

Under development

Discussed 08.09.2021 - 23.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը և ժամերը կսահմանվի ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդպիսով կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը՝ բացառելով նույն վայրում ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։
0 4988

Under development

Discussed 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման համար անհարկի ուժերի կուտակումը։
0 5411

Under development

Discussed 13.05.2021 - 28.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
0 5787

Under development

Discussed 19.03.2021 - 03.04.2021

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Որոշման ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի (սպասարկում է Երևան քաղաքի վարչական տարածքը) լուծարման պարագայում Երևան քաղաքում կապահովվի ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը։
0 5823

Under development

Discussed 07.07.2020 - 22.07.2020

«Մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես և ցանկալի համարանիշերի տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի 2-րդ մասի կիրարկումն այն համատեքստում, որ սահմանվեն մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշների տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը։
0 6419

Under development

Discussed 21.05.2020 - 05.06.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի սահմանել այն ճանպարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
0 7468

Under development

Discussed 10.04.2020 - 25.04.2020

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած թեկնածուի բժշկական հավատարմագրում անցնելու համար Օրենքով նախատեսված պահանջի կատարումը:
1 8918

Discussed 13.11.2019 - 28.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացմամբ
0 6396