Under development Discussed 23.05.2020 - 07.06.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվեցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի անդամ պետությունների միջև տեղեկությունների ինքնաբերական եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերաբերում են օտարերկրյա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսափելու ռիսկեր պարունակող գործարքներին, առընչվում են բացառապես օտարերկրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարողների վերաբերյալ նույնաբովանդակ տեղեկությունները կտրամադրվեն ՀՀ հարկային մարմնին։ Գործող օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում հարկային ստուգումների ընթացքում նմանօրինակ տեղեկությունների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրականացնելու նպատակների շրջանակներից։ 0 5 0 6164