Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 14.05.2021 - 30.05.2021

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով. սահմանվել է, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է. սահմանվել են առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ. վերանայվել է հաշտարաների որակավորման և վերապատրաստման ընթացակարգերը. որոշակի փոփոխություններ են նախատեսվել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող դրույթներում, որի նպատակն է բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը:
14 7390

The project has not been accepted

Discussed 21.12.2018 - 05.01.2019

«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ Հրապարակվում է «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 13.11.2018 - 28.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
0 8150

The project has not been accepted

Discussed 13.11.2018 - 28.11.2018

«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են հաշտարարության որակավորման հանձնաժողովի կազմը հաստատող մարմինը, կազմին ներկայացվող պահանջները, նախագահի, անդամների լիազորությունները, որակավորման դասընթացների կազմակերպման ու անցկացման կարգը, որակավորման քննության ընթացակարգը, որակավորման վկայագրի տրամադրման ընթացակարգը և այլ կարգավորումներ:
0 7360

The draft has been accepted

Discussed 20.02.2018 - 07.03.2018

«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք       «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները. սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները. նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը. նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:
2 11014

Discussed 14.06.2017 - 30.06.2017

«ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար, որով առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին կառուցակարգ՝ դրանով իսկ ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը:
0 13156