Under development Discussed 23.01.2018 - 08.02.2018 ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սիրիական հակամարտության հետևանքով ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման հարցում միջազգային առավել ակտիվ և առարկայական մասնակցության ակնկալիքով, ինչպես նաև Ռազմավարությամբ սահամանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտներում նոր դոնորներ (առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ) ներգրավելու նպատակով՝ Ռազմավարության հաստատումից հետո ՀՀ կառավարության կողմից պետք է նախաձեռնվի արտերկրում և Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնող մի շարք պոտենցիալ միջազգային դոնորների հավաքի կազմակերպումը, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին: 2 1 0 12391