Discussed 07.04.2018 - 23.04.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Գործող ընթացակարգի մի շարք խնդիրների կարգավորման նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ինչն էլ հիմք է հանդիսացել վերոհիշյալ որոշումը օրենսգրքի պահանջներին և օգտագործվող հասկացություններին համապատասխանեցնելու համար: Անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց հաշվառման և որդեգրման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանել խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից որդեգրման և որդեգրել ցանկացող անձանց ու որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, ինչպես նաև ավելի վաղ հաշվառված որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու հնարավորության առաջնահերթությունը նոր հաշվառվածների նկատմամբ: 0 0 0 8575