Discussed 11.07.2024 - 26.07.2024 ՀՀԿՀ «ՏԱՆԻՔՆԵՐ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ» ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն կանոնների հավաքածուն տարածվում է շենքերի և շինությունների տարբեր տեսակի տանիքների և տանիքածածկերի նախագծման, կառուցման, վերակառուցման և վերանորոգման վրա և սահմանում է տեխնիկական պահանջներ դրանց վերաբերյալ: Սույն կանոնների հավաքածուն ներառում է տանիքների և տանիքածածկերի տեսակի և օգտագործվող նյութերի ընտրության, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության վերաբերյալ ցուցումներ: Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բիտումապոլիմերային մածիկներիվ, պոլիվինիլքլորիդե թաղանթներից (մեմբրաններից), առանց ամրանավորված շերտի սինթետիկ լաքաներկային ծածկույթներից տանիքների և տանիքածածկերի ջրամեկուսիչ գորգի տեղադրման և վերանորոգման վրա: Սույն կանոնների հավաքածուն չի տարածվում բուսական նյութերից (ծղոտից, եղեգնից), ինչպես նաև փայտե տարրերից տանիքների և տանիքածածկերի տեղադրման և վերանորոգման վրա, ստորգետնյա շինությունների ջրամեկուսացման վրա: Սույն կանոնների հավաքածուն չի սահմանափակում նոր տեսակի տանիքների և տանիքածածկերի ու նյութերի, տանիքների և տանիքածածկերի հանգույցների և մանրամասների կոնստրուկտիվ լուծումների, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների մշակումն ու օգտագործումը, անվտանգության տեխնիկայի և շրջակա միջավարրի պաշտպանության նոր մեթոդների օգտագործումը: 5 1 0 1051
Discussed 18.05.2022 - 02.06.2022 ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարությունում պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառելիության ապահովման և շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Կանոնների հավաքածուն ներառում է տարբեր բաղադրանյութային պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառման, դրանցով ամրանավորված կոնստրուկցիաների հաշվարկման, նախագծային լուծումներին, կոնստրուկտավորման, պատրաստման և աշխատանքների ընդունման պայանջների ու պայմանների ապահովման մանրամասներ` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները, շրջակա միջավայրի և շահագործման պայմանների ազդեցությունը, բաղադրանյութի տեսակներն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները, տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները: 1 0 0 3476