Discussed 09.03.2021 - 31.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 623-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշանակման հայտ ներկայացված ՀԳՄ-ների նշանակման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք շտկելու, նշանակման գործընթացը հստակեցնելու և որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Նախագծով հստակեցվել են ՀԳՄ կողմից ներկայացվող փաստաթղթերը, ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի ներկայացման համար սահմանվել է ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափ, ինչպես նաև պետական տուրքի վճարման հստակ ժամկետներ, նշանակման մերժման հիմքեր և այլն։ Նախագծով նախատեսվում է ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման գործընթացի փոխարինում քվեարկությամբ։ Մասնավորապես, հիմնվելով հավատարմագրման գործընթացի վրա միայն փաստաթղթային գնահատման արդյունքում հնարավորություն կընձեռնվի գնահատելու ՀԳՄ-ների իրավազորությունը և տրամադրելու համապատասխանության գնահատման ծառայությունների իրականացման իրավասություն ինչպես ՀՀ այնպես էլ ԵԱՏՄ գործող ՏԿ-երին: 0 0 0 4945
Under development Discussed 18.09.2018 - 05.10.2018 «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում առկա որոշակի խնդիրները վերացնելու և տվյալ ոլորտները կանոնակարգելու պահանջներով: 1 5 1 8300