25.03.2025 09.04.2025 Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը: 12 2 0 368
24.03.2025 08.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։ 3 8 3 543
21.03.2025 05.04.2025 Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իդ» կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 6-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 2-Ա որոշման պահանջները, սահմանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված այնպիսի պահանջներ, որոնք կնպաստեն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների առավել արդյունավետ և համակարգված գործունեությանը: 1 3 0 368
21.03.2025 05.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր պատճառներով պահպանման պարտավորությունը չկատարելու և պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը կանխելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել սույն որոշմամբ սահմանված կարգի 23-րդ կետի վերջին նախադասության մեջ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ 2 2 0 313
21.03.2025 05.04.2025 «Վերելակների և դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգներն ու կկարգավորի նշված իրավահարաբերությունները, որոնցով առաջնորդվելով կապահովվի վերելակների անվտանգ շահագործումը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները։ 1 2 0 279
Discussed 21.02.2025 - 08.03.2025 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված՝ փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգը համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգավորումներին: Բացի այդ, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 111-Ն որոշմամբ սահմանված՝ ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգով նախատեսված է փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձև, ինչը բացակայում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգում: Իրավական կարգավորումների միատեսակության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշման հավելվածում նույնպես սահմանել փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի բանաձև: 9 3 2 1102
Discussed 06.02.2025 - 21.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների լուծարման, սնանկացման, տրոհման, գործունեության դադարեցման դեպքում պահպանման պարտավորությունը չկատարելու, պահուստի նյութական արժեքների չափաքանակի նվազման ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։ 1 1 0 717
Discussed 17.01.2025 - 01.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակվայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկուփյունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև սահմանելու, ինչպես նաև տրամադրվող թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։ 3 1 0 812
The draft has been accepted Discussed 05.08.2024 - 21.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը՝ չեզոքացնելով սակագների վրա հետագա բացասական ազդեցությունը։ 2 1 0 1334