Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.02.2024 - 29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հակիրճ բնութագիր Հիմք ընդունելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետականքաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետականև համայնքային կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ, կարևորելովհանրապետության Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցողՍյունիքի մարզկենտրոնում միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ ունենալու հանգամանքը մշակվել է«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքներինկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծի ընդունման արդյունքում Կապանի մարզադաշտն իր ենթակառուցվածքներով, համարժեքշուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերիՀայաստանի Հանրապետության կողմից:
0 1482

The project has not been accepted

Discussed 26.12.2023 - 10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։
0 1677

The project has not been accepted

Discussed 26.12.2023 - 10.01.2024

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում մշակութային գործունեության իրականացման նպատակով Կապան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները։
0 1794

The project has not been accepted

Discussed 26.12.2023 - 10.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։
0 1867

The project has not been accepted

Discussed 04.12.2023 - 19.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում  տեղական տուրքերի և վճարների սահմանումը։ 
0 1810

The project has not been accepted

Discussed 04.12.2023 - 19.12.2023

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։Հաստատել Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն`1) եկամուտների գծով` 4,255,705․5 հազար դրամ,2) ծախսերի գծով` 4,255,705․5 հազար դրամ:
0 1984