Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

05.02.2026 20.02.2026
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելված N 4-ի 2-րդ կետի կատարումը։ Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։
Մնաց {days} օր
0 315

05.02.2026 20.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում։
Մնաց {days} օր
0 298

Discussed 13.10.2025 - 28.10.2025

«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով կսահմանվի ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները։ 
Մնաց {days} օր
0 1853

Discussed 13.10.2025 - 28.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշումը։ 
Մնաց {days} օր
0 1252

Discussed 30.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներկայում հատկացված (կամ նախատեսվող) ֆինանսական ռեսուրսների շրջանակում ապահովել առավելագույն թվով և ամենամյա պարբարականությամբ՝ քրեակատարողական ծառայողների օրենսդրությունից բխող ամենօրյա և հատուկ օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ, ծառայողի մշտական մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու նպատակով ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների (դասընթացների) իրականացումը: 
Մնաց {days} օր
0 1349

Discussed 05.09.2025 - 22.09.2025

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման արդյունքում Կառավարությունը կլիազորվի` սահմանելու  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։
Մնաց {days} օր
0 1873

Discussed 01.09.2025 - 16.09.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխված դրույթների իրականացումը և հստակեցնելով ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում ծառայության անցնելու համար քաղաքացիներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջները՝ ունենալ ոստիկանության ծառայողներ, ովքեր իրենց մասնագիտական, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ առանց տարիքային սահմանափակման։
Մնաց {days} օր
0 1545

Discussed 11.07.2025 - 01.08.2025

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1813

Discussed 11.07.2025 - 28.07.2025

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:
Մնաց {days} օր
0 1679
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: