Discussed 03.09.2021 - 19.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում: Մասնավորապես, նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկի՝ թերթում տարեկան առնվազն երկու անգամ հրապարակելու գործող պահանջի փոխարեն սահմանել ընկերության պաշտոնական կայքում տարեկան առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հրապարակելու նվազագույն պահանջ: 2 16 0 2201