Drafts

In the title
Draft development authority
Type
27.06.2024 13.07.2024
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրվում և տարածվում են պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Նախագծով հստակ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն, տրամադրման ընթացակարգը և ժամկետները, միևնույն ժամանակ նշելով, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման՝ աշխատանքների իրականացումը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։    Նախագծով նախատեսվում է, որ այն կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն, որոնք իրավունք ունեն օգտվելու պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներից, անձնական պատասխանատվություն են կրում Նախագծով ներկայացված կարգով սահմանված պահանջների խախտման, պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների և նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:    Միևնույն ժամանակ, Նախագծով սահմանվում է նաև, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական և տեղական ինքնառավարման մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված՝ հատուկ ընթացակարգով:
0 404

Under development

Discussed 05.06.2024 - 20.06.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություն  և լրացում  կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը, վերացնել լիազոր մարմնի նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում առկա խնդիրները, որոնք առաջանում են «Պետական գաղտնիքի մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքում ռազմավարական պաշարների պահուստի մասին տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու հետևանքով։
0 519

Discussed 29.03.2024 - 14.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):     Օրենքով սահմանվել է Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, ինչպես նաև շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները և վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ): Ցանկի 3-րդ կետով սահմանվել է «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:      Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, ժամկետը, եղանակը, նպատակը:     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնել պատշաճ վերահսկողություն:    
0 993

Under development

Discussed 15.03.2024 - 30.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 11-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կհաստատվեն ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը։
0 973

Under development

Discussed 15.03.2024 - 30.03.2024

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ռազմավարական պաշարների պահուստի ոլորտի իրավական դաշտը:
0 1121

Discussed 13.02.2024 - 29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ: Նախագծով Որոշումը շարադրվում է նոր խմբագրությամբ: Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության հրապարակման կարգը:  
0 1158

Under development

Discussed 03.11.2023 - 18.11.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։  «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման  մեջ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու  անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունման արդյունքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննության անցկացման իրավական դրույթները կհամապատասխանեցվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված իրավական կարգավորումներին։
1 1562

Discussed 24.10.2023 - 08.11.2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել «Պետական գաղտնիքի մասին » օրենքով և օրենքից բխող Կարավառության որոշումներով սահմանված պահանջնեռի խախտման համար
0 1963