Discussed 30.08.2019 - 15.09.2019 «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 25,0 հա ընդհանուր մակերեսով, - բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացումՙ տարեկան շուրջ 2930 տոննայով, - ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, - տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, - տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում, - ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։ 3 0 0 8599