Drafts

In the title
Draft development authority
Type
14.04.2025 29.04.2025
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության վերապատրաստման գործընթացները։
0 269

Discussed 07.01.2025 - 22.01.2025

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Հետևաբար, սույն նախագծով նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։
0 1920

Discussed 26.09.2024 - 11.10.2024

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի ամսական հաշվարկում, բացի հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, ներառվում են նաև այլ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց), նրանց այլ եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի մասով անհատական տեղեկություններ։
0 3838

Discussed 26.09.2024 - 11.10.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբե­րակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկը (վճարը) ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկի (վճարի) վճարման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատաս­խան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրո­նային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով, - ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ մինչև այդ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվելու մինչև նախագծի 2-րդ հոդվածն ուժի մեջ  մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, - եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - 2024 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել 2025 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, - սահմանել, որ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների մասով անհատական տեղեկությունները տարեկան կտրվածքով ներկայացնելու փոխարեն, 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվելու են եկամտային հարկի ամսական հաշվարկներով։
0 2919

Under development

Discussed 25.04.2024 - 13.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
2 2793

Discussed 17.04.2024 - 02.05.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխություններով: Օրենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ» հասկացությունը, որը հնարավորություն կտա սահմանելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։  Վերանայվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հետ կապված իրավակարգավորումները, այդ թվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտագրվելու պայմաններն ու ժամկետները,  ինչպես նաև  սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման, տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ծավալային ցուցանիշները։  Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման մասին է։  Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
3 1881

Discussed 16.01.2024 - 31.01.2024

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
5 9385

Under development

Discussed 19.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով  հայտադիմումներում արտահայտված չափաքանակները,  պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից:
0 3180