Discussed 10.06.2022 - 25.06.2022 ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» մայր օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ են հանդիսացել «… ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները», սակայն 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-32-Ն օրենքով նշված հովածը վերախմբագրվել է և արտադրական վտանգավոր օբյեկտ է չափորոշիչ է սահմանվել ամբարձիչ կռունկները, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները: Օրենքի նշված փոփոխությունից հետո Կառավարության կողմից այդ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործման կանոններ և նորմեր չեն ընդունվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 634 որոշման 2-րդ մասի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1449-Ն որոշումը ուժը կորցնելու է, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու տեխնիկական կանոններ, որոնք կվերաբերվեն նշված արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը: 16 7 7 5782