Under development Discussed 10.09.2021 - 30.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 13.01.2021թ. N16-Ա որոշման: Արձանագրությամբ նախատեսվող ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով պահանջվող տեղեկությունների փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ նախատեսելով Արձանագրության Հավելվածների պահանջներով սահմանված՝ Արձանագրությամբ սահմանված լրացուցիչ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ՀՀ հարկային մարմնին տրամադրելը: 0 1 0 4589