Discussed 24.08.2023 - 08.09.2023 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծերը միտված են վարչապետին ենթակա երկու մարմինների՝ Ազգային անվտանգության ծառայության և Պետական պահպանության ծառայության ղեկավարների և տեղեկալների պաշտոնների, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունների նկատմամբ միատեսակ կարգավորումներ ապահովելուն։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրա տեղակալների նշանակման և ազատման հետ կապված դրույթները՝ Պետական պահպանության ծառայության վերաբերելի կարգավորումների համանմանությամբ, որպիսի պայմաններում հնարավոր կլինի «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում ապահովել հանրային իշխանության մարմիններում պետական վարչական պաշտոնների նշանակման և ազատման հավասար հիմքեր: Ըստ այդմ՝ գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց։ 13 7 0 1993