The draft has been accepted Discussed 12.05.2017 - 29.05.2017 «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու և տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով: 0 0 0 10146