Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 04.10.2021 - 20.10.2021

«Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում պրոբացիայի այն ծառայողների համար, որոնք ստուգում են պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը, կազմում են զեկույց, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի (կողմերի) հետ, մասնակցում են դատական նիստերին, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացնում են ստուգումներ:
0 3811

Discussed 28.03.2019 - 12.04.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս դատախազն ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով: «Քննչական կոմիտեի մասին» Օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, քննչական կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով: Ի կատարումն Օրենքի հիշյալ դրույթների՝ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 256-Ն և  2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշումներով սահմանվել են դատախազներին և քննիչներին տրվող դրամական փոխհատուցման ենթակա գումարի չափերը: Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշմամբ, որի գործողությունը, համաձայն որոշման հավելվածի 2-րդ կետի, տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, քրեակատարողական ծառայությունում զինվորական (քրեակատարողական) ծառայության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև  հիշյալ համակարգերում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա, սահմանվել են դրամական փոխհատուցման չափեր, որոնք ավելի մեծ են, քան դատախազներին և քննչական կոմիտեի ծառայողներին տրվող՝ համապատասխանաբար 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշումներով սահմանված չափերը: Մասնավորապես՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ, օրինակ՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած ընտանիքին դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, բայց  ոչ ավելի, քան 65000 դրամ, 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքին՝ 85000 դրամ, մինչդեռ համաձայն 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի  դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշումների՝ Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած ընտանիքին դրամական փոխհատուցում է վճարվում օրական 1500 դրամ (30 օրացուցային օր ունեցող ամսվա հաշվարկով՝ ստացվում է 45000 դրամ), իսկ  4 և ավելի անդամ ունեցող ընտանիքին՝ օրական 2250 դրամ (30 օրացուցային օր ունեցող ամսվա հաշվարկով՝ ստացվում է 67500 դրամ) և այլն:  Փաստորեն, նույնատիպ հասարակական հարաբերությունները կարգավորելիս գործադիր մարմնի կողմից դրսևորվել է տարբերակված մոտեցում՝ առանց դրանց տարբերակման ողջամիտ հիմնավորման, ինչը հակասում է հավասարության և արդարության սկզբունքներին: Հետևաբար, Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրությամբ դատախազներին և քննչական կոմիտեի ծառայողներին տրված սոցիալական երաշխիքներն արդարության և համաչափության սկզբունքների պահպանմամբ իրացնելու և նույնատիպ հասարակական հարաբերությունները կարգավորող  օրենսդրական դրույթների միասնականությունն ապահովելու նպատակով:  
0 5933