Discussed 29.11.2019 - 15.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի արդյունավետ և անվտանգ գործունեությունը: «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ: «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը ապահովված կլինի անվտանգությամբ: 4 1 0 6375
Discussed 09.10.2019 - 10.11.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իսկ ճանապարհաշինարարության և տրանսպորտի ոլորտների քաղաքականության իրականացման իրավասությունը վերապահվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծով նախատեսվել է կատարել համապատասխան փոփոխություններ ոլորտը կարգավորող իրավական ակտերում: 1 0 0 6247
Discussed 16.09.2019 - 16.10.2019 Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու մասին Առաջարկվող մեխանիզմի ներդրման արդյունքում կսահմանվի օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է: 2 1 1 6179
Discussed 06.09.2019 - 06.10.2019 «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որպես պատվավոր կոչում լրացնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը: 8 0 1 6261
Discussed 21.08.2019 - 06.09.2019 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 267-րդ կետի նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրմամբ: 3 0 2 7171
Discussed 22.07.2019 - 06.08.2019 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկա կարգավորումների պայմաններում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները իրենց կողմից մշակված նախագծերի հանրային քննարկումը և պետական-իրավական փորձաքննությունը չեն կարողանում ապահովել` հաշվի առնելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները: Ինչի արդյունքում Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների կողմից մշակված նախագծերը ներկայացվում է կառավարություն և վերջինիս հանձնարարականի հիման վրա օրենքով լիազորված մարմնի կողմից ապահովում է հանրային քննարկումը և համապատասխան պետական-իրավական փորձաքննությունը: Նշված գործընթացը էականորեն երկարաձգում է Օրենքի պահանջներին համապատասխան մշակված նախագծի փաթեթը կառավարությունը ներկայացնելու գործընթացը: Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման մարմինների աշխատանքն առավել համակարգային կազմակերպելու համար Օրենքում կատարել փոփոխություն՝ իրավական ակտը մշակող մարմնին հնարավորություն ընձեռելով նախագիծը մշակելուց հետո այն ուղարկելու պետական-իրավական փորձաքննության և ապահովելու հանրային քննարկումը: 5 0 7 6781