The project has not been accepted Discussed 18.08.2022 - 03.09.2022 «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2021թ-ի սեպտեմբերից մետաղների գները միջազգային բորսաներում բավականին բարձր էին և կարիք էր առաջացել իրականացնել ստացվող գերշահույթի արդարացի բաշխում ընկերության և պետության միջև և ՀՀ կառավարության որոշմամբ արտահանման տուրք սահմանվեց, որի համաձայն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ պետք է իրականացվի լիցենզիաների հիման վրա:Ներկայիս դրությամբ «Արտահանման տուրքի մասով սուբսիդիա տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ աշխարհաքաղաքական տարատեսակ հանգամանքներով պայմանավորված` միջազգային բորսաներում տեղի է ունենում մետաղների գների նվազում, ինչպես նաև առկա է հայկական դրամի արտարժույթի նկատմամբ արժևորման գործընթաց: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում գործող հանքարդյունաբերող ընկերություններից ստացված արձագանքները փաստում են, որ սահմանված արտահանման տուրքը բացասական ազդեցություն ունի ընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որն էլ իր հերթին կարող է խաթարել այդ ընկերությունների բնականոն գործունեությունը։ Հարկ է նշել, որ այս ընթացքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվել է ռոյալթիների հաշվարկաման նոր մեխանիզմ, որը ուժի մեջ կմտնի 2023թ․-ի հունվարի 1-ից և ապագայում նման դեպքերի համար կարգավորիչ դեր կունենա։ 2 8 2 2849