23.01.2025 07.02.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն չափագրման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը: 3 13 0 632
Discussed 26.12.2024 - 10.01.2025 «Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ - օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման կարգը, - հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման կարգը, - փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները։ 0 13 0 848
Discussed 23.12.2024 - 13.01.2025 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019թ. հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումները: 1 5 0 692
Discussed 20.12.2024 - 04.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնք չունեն լիազորող նորմեր և դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը: 3 7 1 827
Discussed 18.12.2024 - 03.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելուց նույնականացման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգը ինքնաշխատ շնորհում է հարկ վճարողի հաշվառման համարը` առանց դիմումի ներկայացման։ Եթե ֆիզիկական անձն ունի ՀՎՀՀ, ապա անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։ 13 2 0 749
Discussed 16.12.2024 - 10.01.2025 «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց կողմից տրամադրվող տեղեկատվության հետ կապված հարաբերությունները։ 1 15 0 1231
Discussed 09.12.2024 - 24.12.2024 «Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորումը իրականացվում է համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 27 15 0 1225
Discussed 04.12.2024 - 19.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ազգային օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների գները (սակագները) և ազգային օպերատորի կողմից հետագծման օբյեկտը տեղորոշման կապարակնիքներով ապահովման համար պատասխանատու անձին տրամադրվող տեղեկությունների կազմը, տեղեկությունների տրամադրման կարգը, տեղեկությունները չտրամադրելու համար պատասխանատվությունը նրանց միջև կնքվող պայմանագրով սահմանման վերաբերյալ իրավակարգավորում։ 1 9 0 845
Discussed 06.11.2024 - 27.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1194-Ն որոշման կարգավորումները 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-95-Ն Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու հանգամանքով: 0 19 0 967