15.11.2024 02.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որպեսզի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև Ծառայության զինծառայողների վրա: 0 3 0 356
Discussed 16.05.2024 - 02.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերը, ինչի արդյունքում Որոշման դրույթները կտարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների վրա։ Նախագծով առաջարկվում է նաև դրան տալ հետադարձ ուժ՝ տարածելով այն 2023 թվականի մարտի 30-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ՀՀ պետական պահպանության ծառայութան ստեղծման օրվանից ծագած հարաբերությունների վրա: 0 4 0 1283
Discussed 23.04.2024 - 08.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծառայությանը իրավունք վերապահել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու: 0 2 0 1336
Discussed 09.04.2024 - 26.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծառայությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում: 0 1 0 1495
Discussed 28.03.2024 - 12.04.2024 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ 1 9 1 1574
Discussed 20.03.2024 - 04.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Որոշման դրույթները կտարածվեն Ծառայության զինծառայողների վրա: 0 5 0 1563
Discussed 01.02.2024 - 16.02.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթները կտարածվեն նաև Ծառայության զինծառայողների վրա: 10 8 0 1941
Discussed 01.02.2024 - 18.02.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի №737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նա¬խա¬գիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» №737-Ն որոշման №1 հավելվածը լրացնել նոր՝ «Պետական պահպանության ծառայություն» բաժնով: 0 5 0 1881
Discussed 24.01.2024 - 09.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որպեսզի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: 1 13 0 2290