Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type
01.04.2025 16.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի, փրկարարական և էկոպարեկային ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ:
0 69
01.04.2025 16.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման մեջ:
0 69
01.04.2025 16.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշման մեջ:
0 60
01.04.2025 16.04.2025
«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը:
0 54
01.04.2025 16.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 246-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» N 1495-Ն որոշումները: 
0 52
01.04.2025 16.04.2025
«ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ 13 ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 808-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարչի չափը և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշումը:
0 60
01.04.2025 16.04.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի«Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման մեջ:
0 60
31.03.2025 15.04.2025
Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում մշակվել է սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագիծը:  Սնանկության նոր օրենսգրքով անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ. 1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունը ու բովանդակությունը. 2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշները ու պայմանները. 3) սնանկությունը կանխարգելող ընթացակարգերը. 4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը. 5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման, իրացման և գույքի նվազեցումը բացառող կառուցակարգերը. 6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը. 7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը:
0 591
25.03.2025 10.04.2025
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է կարգավորել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը, սահմանել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների, սոցիալական ապահովության, անհայտ կորած անձանց հետախուզման, հետախուզման դադարեցման, անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ստեղծման և վարման, անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինների, անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի, անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համագործակցության հետ կապված հարաբերությունները։  
0 437