Discussed 19.12.2023 - 04.01.2024 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով: 12 1 2 3076
Discussed 19.12.2023 - 04.01.2024 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Սույն օրենքի ընդունման նպատակը ՀՀ սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման ապահովումն է՝ հանրությանը և յուրաքանչյուր անձի արդյունավետ ու որակյալ հանրային ծառայություններ մատուցելու միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի, ներառյալ՝ տեղեկատվության ազատության ոլորտի միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները: 26 9 4 3341
Discussed 19.12.2023 - 04.01.2024 ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։ 29 18 12 4476
Discussed 19.12.2023 - 03.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 1 0 1228
Discussed 19.12.2023 - 04.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն լրամշակվում և հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև սահմանվում է հաստիքային փոփոխությունների կատարման ժամկետը: 6 1 1 1506
Discussed 19.12.2023 - 12.01.2024 «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Ընկերության հիմնադիր ժողովին տրվում է լիազորություններ ընդունելու որոշում Ընկերության օպտիմալացման մասին։ 1 5 1 1149
Discussed 19.12.2023 - 04.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման 2-րդ կետի պահանջը «Հավատարմագրման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ 5 1 0 1226
Discussed 19.12.2023 - 04.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիփոթեքի եռակողմ պայմանագրի կնքման գործընթացը դարձնել առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում՝ ստորագրված աշխարհի ցանկացած վայրում: 12 6 3 1745
Under development Discussed 19.12.2023 - 09.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի շտկմամբ։ 3 4 0 1210