Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 20.03.2018 - 05.04.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9–ի N 5-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրա­պե­տության Նախագահի 2017 թվակա­նի դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագով ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտե պետական կառավարչական հիմնարկը և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 182-Ն որոշմամբ հաստատվել է վերոնշյալ հիմնարկի կանոնադրությունը, ուստի այդ կա­պակցությամբ անհրաժեշ­տություն է առա­ջացել նշված մարմինը ներառել ՀՀ ֆինանս­ների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվա­կա­նի հունվարի 9-ի «Հա­յաստանի Հանրա­պե­տութ­յան բյուջետային ու հանրային հատ­վածի հաշվա­պահական հաշ­վառ­ման դասա­կարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատե­լու մասին» N 5 հրա­մանով հաստատված բյուջետային ծախսերի գերատես­չական դասակարգման մեջ:  
Մնաց {days} օր
0 9155

Discussed 20.03.2018 - 05.04.2018

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման, տեղեկատվության փոխանակման և դրանց կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:  
Մնաց {days} օր
9 11067

Discussed 20.03.2018 - 04.04.2018

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կծառայի որպես ուղղորդիչ միջոց՝ մանկապատանեկան մարզադպրոցներում (անկախ գերատեսչական պատկանելությունից) միասնական կանոնադրական նպատակներով առաջնորդվելու համար:
Մնաց {days} օր
0 9743

Discussed 19.03.2018 - 04.04.2018

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:
Մնաց {days} օր
1 10593

Discussed 17.03.2018 - 01.04.2018

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու և դրա արդյունքում նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի  «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 12587

Discussed 17.03.2018 - 06.04.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 259-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչության ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին
Մնաց {days} օր
0 10325

Discussed 17.03.2018 - 06.04.2018

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:
Մնաց {days} օր
16 13044

Discussed 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:  
Մնաց {days} օր
0 11039

Discussed 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ պետք է իրականացվի նախնական հսկողություն։ 
Մնաց {days} օր
0 9439
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: