Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 21.05.2019 - 05.06.2019

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:
Մնաց {days} օր
1 10186

Discussed 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում է օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի), ավագ կարգավարի (ավագ դիսպետչերի), կարգավար-հրահանգչի (դիսպետչեր-հրահանգչի), թռիչքների ղեկավարի աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառել չորս գործակցով՝ բարձրացնելով ՕԵԿ կարգավարի կենսաթոշակը:
Մնաց {days} օր
0 8403

Discussed 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն կատարելու մասին  
Մնաց {days} օր
0 8279

Discussed 20.05.2019 - 06.07.2019

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության  2019 թվականի մարտի 29-ի   N  305   - Ա որոշման պահանջներից, որով նախատեսվում է լուծարել <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ը:  Նկատի ունենալով, որ լուծարման գործընթացի համար սահմանված է երկամսյա ժամկետ, կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկը, արձակման նպաստը առաջին կիսամյակում վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում` կազմակերպության պահպանման ծախսերով նախատեսված 76,150.0 հազար դրամը` ներառյալ 12,589,4 հազար դրամ ԱԱՀ-ն` չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ տեղափոխելու համար:
Մնաց {days} օր
0 9284

Discussed 20.05.2019 - 04.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ          Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 8-ի N1578-Ն որոշմամբ ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը: Կկարգավորվեն նաև ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերի ու խոտհարքների հողամասերն առանց մրցույթի տրամադրման իրավական հիմքերը և կսահմանվի տարեկան վճարի չափը:
Մնաց {days} օր
0 8974

Discussed 20.05.2019 - 04.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: 
Մնաց {days} օր
0 9214

Discussed 17.05.2019 - 01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում  դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
Մնաց {days} օր
0 10314

Discussed 17.05.2019 - 13.06.2019

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 5818

Discussed 17.05.2019 - 13.06.2019

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՍԱԿ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 5567
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: