Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի փոփոխությունը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանագավոր բեռների փոխադրման աշխատանքների արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ համապատասխանեցնելով N 18 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 1306

Discussed 02.06.2025 - 18.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Ա. Նահապետյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
0 1607

Discussed 02.06.2025 - 17.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ:
Մնաց {days} օր
0 1375

Discussed 02.06.2025 - 17.06.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում երեխայի խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:
Մնաց {days} օր
4 1577

Discussed 30.05.2025 - 15.06.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Մնաց {days} օր
1 1639

Discussed 30.05.2025 - 14.06.2025

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր     Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։ Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։       Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1631

Discussed 30.05.2025 - 15.06.2025

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
11 3644

Discussed 30.05.2025 - 14.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու և Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Նախագծի նպատակն է ձեռք բերվող մեղվաընտանիքների կենսունակության ստույգ չափորոշիչների սահմանումը, շահառուի և վաճառողի կարգավիճակի հստակեցումը, փաստաթղթաշրջանառության դյուրացումը, Ծրագրի արդյունավետության բարձրացումը և մեղվափեթակների քանակի վերաբերյալ առավել ստույգ տեղեկատվության հավաքագրումը։
Մնաց {days} օր
0 1809
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: