The draft has been accepted Discussed 06.04.2018 - 27.04.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում: 2 1 0 10055
The draft has been accepted Discussed 06.04.2018 - 22.04.2018 «Պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նշված օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշման ընդունմամբ կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքով սահմանված պահանջի կատարումը: 0 0 0 8629
Discussed 06.04.2018 - 27.04.2018 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկումը կազմակերպելու և դրանց վերաբերյալ պատշաճ պատասխան ներկայացնելն ապահովելու տեսանկյունից: 0 0 0 8949
Discussed 06.04.2018 - 21.04.2018 Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները, որի համաձայն փոխհատուցում տրվում է տարեկան մեկ անգամ, բացառությամբ լրացուցիչ արձակուրդների դեպքերի, քանի որ օրենքի համաձայն դրանք պայմանավորված են ծառայության բարձր ցուցանիշներով կամ ընտանեկան հանգամանքներով, նախատեսվել են փոխհատուցման տրման վերջնաժամկետը և չափերը, արձակուրդի վայրում գտնվելու հանգամանքի հիմնավորումները և դրանց բացակայության դեպքում տրված փոխհատուցման հետ վերադարձման պարտավորությունը: Օրենքի պահանջների համաձայն սահմանվել է նաև, որ զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: 0 0 0 9243
Discussed 06.04.2018 - 21.04.2018 Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման, օրենքով սահմանված մի շարք դեպքերի կապակցությամբ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափերը, դրանց տրամադրման կարգը և պայմանները: 2 0 0 9580
The draft has been accepted Discussed 06.04.2018 - 21.04.2018 Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացը համապատասխանեցվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: 2 0 0 10219
Located in RA Government Discussed 06.04.2018 - 21.04.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ §Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին¦ ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքին կատարվող հղումներով, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ծառայությունից արձակելիս զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների) նախկինում չստացված դրամական օգնությունների հաշվարկման, ինչպես նաև ծառայության նոր վայր տեղափոխելիս նախկին և նոր վայրերի միջև հեռավորության և ռազմաուսումնական հաստատություններ ավարտածների դրամական օգնության հաշվարկման հետ կապված հարցերը, օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնությունների հաշվարկման գործընթացում զինծառայողի հետ ծնողների համատեղ բնակվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի ներկայացման պահանջը հանվում է, ստացիոնար պայմաններում բուժման դեպքում դրամական օգնության տրման համար նախատեսված տարվա ընթացքում ընդհանուր ժամկետը փոխարինվում է անընդմեջ ժամկետով: 0 1 0 8298
Discussed 06.04.2018 - 21.04.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումներով, օրենքի պահանջներին համապատասխանեցվում են որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառվելու պայմանները: 1 0 0 8874
Discussed 06.04.2018 - 21.04.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումներով, սահմանվում է զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը: 0 0 0 9152