Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 27.04.2017 - 20.05.2017

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաս­­տանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտա­­հան­ման դեպ­­քում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապե­տու­թյան տարած­­քում վճար­ված ավելացված արժեքի հարկի գումար­ներն օտարերկրյա քաղա­քա­ցի­նե­րին և քաղա­քա­ցիու­թյուն չունե­­ցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի սահ­ման­մա­նը:
0 9277

The draft has been accepted

Discussed 27.04.2017 - 15.05.2017

«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
1 7709

The draft has been accepted

Discussed 27.04.2017 - 22.05.2017

«Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոս­նե­րի գումար­ների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումար­­ների փոխհատուցման կարգի սահմանմանը:
1 12972

The draft has been accepted

Discussed 27.04.2017 - 22.05.2017

«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխա­դրա­մի­ջոց­ների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի, ինչպես նաև  հողի հարկի և գույքահարկի գծով առկա գերավճարները 2018 թվականի հունվարի 1-ից հաշ­­վանցելու և (կամ) վերադարձնելու ընդհանուր կարգի սահմանմանը:
1 10210

The draft has been accepted

Discussed 27.04.2017 - 22.05.2017

«Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առա­­վե­լա­գույն մանրածախ գինը մակնշելու կարգի սահմանմանը:
0 11083

Discussed 26.04.2017 - 22.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N927 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
0 8431

Discussed 26.04.2017 - 11.05.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում խաղողի տնկարկները հիմնել ՀՀ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերով և ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստած տնկանյութերով: Նշված սորտերով հիմնված տնկարկները վարակված տարածքներում ավելի երկարակյաց կլինեն և կապահովեն ավելի բարձր և կայուն բերք:
0 8275

Under development

Discussed 25.04.2017 - 13.05.2017

Հայաստանի Հանրապետության օրենքը «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հնարավորություն վերապահել նաև քննիչին: Միաժամանակ հստակեցվում է հետաքննության մարմնի դեպքի վայրի պահապանության լիազորությունը:
0 10888

Discussed 21.04.2017 - 21.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ, ՆՈՐ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են դեղերի պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը, հետգրանցումային փոփոխությունների ներկայացման, այդ նպատակներով իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունները, անհրաժեշտ   փաստաթղթերի և նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկերը, ինչպես նաև գրանցման ընթացքում իրականացվող մասնագիտական դիտարկումներ և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը: Միաժամանակ սահմանվում են  գրանցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ձևաչափը, հայտի ձևը, որակի, նախակլինիկական հետազոտությունների, կլինիկական փորձարկումների և ուղեկցող տեղեկատվության վերաբերյալ  փորձագիտական հաշվետվությունների, լաբորատոր ստուգման եզրակացության և մասնագիտական դիտարկումների հաշվետվությունների և փորձագիտական եզրակացությունների ձևերը: Առաջարկվող ընթացակարգերի  դրույթները  ամբողջովին համապատասխանեցվել են ԵԱՏՄ հանձնաժողովի  խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 78 որոշմամբ հաստատված «Դեղերի գրանցման  և փորձաքննության պահանջների» հետ: Նախագծի ընդունմամբ ստեղծվում են կայուն իրավական հիմքեր՝  գրանցվող արտադրանքի որակը, արդյունավետությունը և անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցման գործընթացը մեկնարկելու նպատակով:
0 10481