Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 31.07.2017 - 18.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 1-2 ձևի «Նախագծային պահանջները» բաժինը նոր կետով լրացնելու վերաբերյալ
0 9759

Under development

Discussed 31.07.2017 - 16.08.2017

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր      «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողությունը:    
0 10204

Under development

Discussed 31.07.2017 - 20.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգի նպատակն է հանրակրթության բոլոր մակարդակներում հստակեցնել օտար լեզուների դասավանդման խնդիրները` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների օտար լեզվի դասաժամերի բաշխումը ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխություն և օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող չափորոշչային պահանջների սահմանում և համապատասխան մեթոդաբանության մշակման այլ խնդիրներ:  
0 16020

Discussed 31.07.2017 - 18.08.2017

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դոնոր երկրների համակարգող խորհրդի հետ ՏՀՏ ոլորտում համագործակցություն իրականացնելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին
0 8679

Discussed 31.07.2017 - 18.08.2017

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերվող իրավապայմանագրային դաշտի բարելավման, կրթական, բիզնես, առևտրաշրջանառության, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման և զարգացման նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: 
0 7858

Under development

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝       1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,       2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,       3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,      4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
0 9605

Under development

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Սույն որոշման նախագիծը նպատակ ունի սահմանելու թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն: Որաշման նախագծով սահմանվում են խաղողի հումքով գինեգործական արտադրանքին ներկայացվող անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, արտադրության ընթացքում կիրառվող թույլատրելի տեխնոլոգիական գործընթացներն ու նյութերը, արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության հավաստման և նույնականացման ընթացակարգերը: Նախագծում հիմնականում ներառվել են այդ ոլորտներում կիրառվող դասական տեխնոլոգիաներն ու նյութերը, միաժամանակ հաշվի են առնվել ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում` Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված  պահանջները: Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի համար կսահմանվեն միասնական` միջազգային պրակտիկայում ընդունված անվտանգության, տեխնոլոգիական և որակական պահանջներ, որը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը  և սպառողների շահերի պաշտպանությանը:  
0 9554

Discussed 28.07.2017 - 28.08.2017

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական արադարադատություն իրականացնող մարմին, դատական սահմանադրական վերահսկողություն իրականացման շրջանակներում երաշխավորում է Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Այս ինստիտուտը էական դերակատարում ունի ժողովրդավարության ամրապնդման, իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորման և մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման հարցում: Ուստի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է Սահմանադրության նորմերի և սկզբունքների կենսագործումն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թվականին` նորանկախ պետության առաջին Սահմանադրության հիման վրա, որի շրջանակներում 1995թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը և դրանով հիմք դրվեց Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների օրենսդրական կանոնակարգմանը: Հետագայում ևս Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի բարեփոխմանն ու գործունեության բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել: Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը փոփոխությունների ենթարկվեց 1997թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով: 2005թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներն առաջադրեցին նոր օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտություն: 2006թ. հունիսի 1-ին ընդունվեց նոր` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը, որը մշակվել է` հաշվի առնելով 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության իրավակարգավորումները: Թեև ներկայումս գործող օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական կյանքի առաջընթացի և զարգացմամբ թելադրված պահանջները, դրանց հիման վրա վերջերս իրականացված սահմանադրական բարեփոխումները պահանջում են մեկ անգամ ևս վերանայել գործող մոտեցումները: Ուստի, hաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք:
0 12376

Under development

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային պահեստներին ներկայացվող պահանջներ` մաքսային հսկողության արդյունավետության ապահովման, ինչպես նաև ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների գործունեության համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով:
0 8804