Under development Discussed 09.01.2024 - 24.01.2024 «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգը։ 2 1 0 2245
Under development Discussed 03.01.2024 - 18.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։ 3 0 2 2060
Under development Discussed 03.01.2024 - 18.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումը՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահելով Ներքին գործերի նախարարին։ 0 0 0 1576
Under development Discussed 03.01.2024 - 18.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 9-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանը։ 0 0 0 1586
Under development Discussed 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից՝ փոխադրամիջոցի հափշտակության կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականտիրոջ տնօրինմանը հանձնելը։ Նշված նորմը կգործի, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին։ 2 0 0 2166
Under development Discussed 26.12.2023 - 10.01.2024 «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ` ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՆԵՐՆ ԸՍՏ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը, աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների սահմանելու մասին» և «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գներն ըստ չափորոշիչների սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի էլեկտրոնային հարթակի միջոցով օտարելու իրավական հնարավորություն և ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի «գ» կետով և ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1179-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ միջոցառման կիրարկումը։ 1 1 0 1681
Under development Discussed 18.12.2023 - 02.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 25․10․2023թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև գործնական կիրառության ժամանակ առաջացած որոշակի խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ 0 2 0 1720
Under development Discussed 18.12.2023 - 02.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀԱՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողների ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ երաշխավորելու նպատակով ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և գործընթացի թափանցիկությունը։ 0 2 0 1766
Under development Discussed 12.12.2023 - 27.12.2023 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության ոլորտում տեխնիկական անվտանգության ապահովմանը: 0 0 0 2250