Discussed 16.10.2017 - 31.10.2017 «Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 0 4 11 9496
Discussed 16.10.2017 - 05.11.2017 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի Սահմանադրությամբ ի թիվս այլ փոփոխությունների նախատեսվեցին նաև մի շարք նոր մարմիններ, որոնց աշխատակազմերում ծառայությունը համարվում է հանրային ծառայություն:«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է օրենքի գործողության ոլորտը, մի շարք մարմիններ արդեն իսկ նախատեսված են, սակայն օրենքի՝ 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանեցնելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել այդ մարմինների շարքը ընդլայնել և հստակեցնել: 4 0 0 9823
Under development Discussed 16.10.2017 - 01.11.2017 ««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական դեղատների գործունեության իրականացման լիցենզավորման կարգի մշակում, որը կնպաստի անասնաբուժական դեղատների ծառայություների մատուցման որակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատներում համապատասխան մասնագետներով ապահովմանը, խորհրդատվության մակարդակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատների նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին», «Լիցենզավորման մասին» և Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումների և փոփոխությունների կատարմանը: 2 2 0 8987
The draft has been accepted Discussed 13.10.2017 - 29.10.2017 <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները. սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը և նրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը. կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը. ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները. նախատեսվել են դատավորի վարքագծի և բարեվարքության կանոնները. նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները և դրանք կիրառելու հիմքերն ու կարգը. սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները. կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանվել են Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը. սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման և անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջներ. տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ. նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման և լուծման կարգը. իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները: 7 13623
Located in RA Government Discussed 13.10.2017 - 31.10.2017 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունով՝ պարզեցնել, հստակեցնել վարչարարությունը և դարձնել կանխատեսելի: 0 3 1 9968
Discussed 13.10.2017 - 28.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովում և համապատասխանեցում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին 1 0 0 11876
Under development Discussed 12.10.2017 - 03.11.2017 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N529-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N529-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ առաջարկվում է խմբագրել մի շարք խնդրահարույց դրույթներ, երկարաձգել հանձնարարականների ժամկետները՝ հաշվի առնելով կատարման ընթացքում առաջացած խնդիրները: 0 8790
Discussed 12.10.2017 - 27.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրները: 7 1 0 8990
The draft has been accepted Discussed 11.10.2017 - 27.10.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 2 0 0 9088