Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 19.10.2017 - 04.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումներին ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Որոշման ընդունման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետու­թյու­նում գյուղատնտեսության սուբ­սիդա­վորման ուղղություն­ների հայեցա­կար­գի կատարումն ապահովող ծրագրերի համակարգված իրականացումն է: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի  գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
0 9672

Located in RA National Assembly

Discussed 19.10.2017 - 03.11.2017

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծում առաջարկվող լրացումը թույլ կտա  մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները կազմելիս առավել ամբողջական ու տեղայնացված մոտեցում ունենալ: 
0 11486

The draft has been accepted

Discussed 19.10.2017 - 04.11.2017

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները. սահմանվել են Հանրային խորհրդի կազմը, կազմավորման և գործունեության կարգը. ամրագրվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող, ինչպես նաև անհամատեղելիության պահանջները. նախատեսվել է Հանրային խորհրդում մշտական և ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
15 8870

Discussed 19.10.2017 - 03.11.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում>> լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ տուժողին, որպես դատավարության մասնակցի,  հնարավորութուն  է տրվում  օգտվելու իր դատավարական իրավունքից, այն է` հայտնել  դիրքորոշում արագացված դատաքննության կարգ կիրառելու  վերաբերյալ: Այն դեպքում, երբ  տուժողը  ողջամիտ հիմնավրում է, որ իրեն  հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
0 14174

Under development

Discussed 18.10.2017 - 03.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ <<Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի   հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
0 8588

Under development

Discussed 17.10.2017 - 02.11.2017

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Փայտամշակման արտադրամասերի ստեղծման համար Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: 
0 8274

Under development

Discussed 17.10.2017 - 03.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննում չանցնելու դեպքում՝ պարտավորություն ունենալու և չունենալու պարագայում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում՝ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչև ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում: Նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: 
1 9501

The draft has been accepted

Discussed 17.10.2017 - 22.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Չարենցի 46 հասցեում տեղակայված վարչական շենքը նպատակահարմար է ներառել ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում:
0 8904

Under development

Discussed 16.10.2017 - 31.10.2017

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ Ներկայացված նախագծի նպատակը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումն է՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:
2 15183