Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA Government

Discussed 06.12.2017 - 21.12.2017

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։  Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց:
1 9359

Under development

Discussed 06.12.2017 - 26.12.2017

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդամակցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման համար կառավարությունը համագործակցել է միջազգային գործընկերների՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:
0 7967

Discussed 05.12.2017 - 20.12.2017

ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման համաձայն` ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով հաստատված 08.01.01 «03. Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրի իրականացման համար 2017 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում բարձր արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրների ցանկի հաստատում: 
0 8000

Discussed 05.12.2017 - 28.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ նախատեսելու մասին   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Նորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում:     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ այլ իրավական ակտերի ընդունման մասին   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ օրենսդրության մեջ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:  
0 8651

Under development

Discussed 05.12.2017 - 20.12.2017

"Բուսական աշխարհի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" և "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծեր «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի արդյունագործական, գյուղատնտեսական, գիտահետազոտական, կրթական, բնապահպանական և սոցիալական նպատակներով, այդ թվում նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր և չափազանց կարևոր հասկացություններ։
0 8394

Discussed 05.12.2017 - 20.12.2017

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախության անհրաժեշտությամբ:
0 9395

Discussed 05.12.2017 - 20.12.2017

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է  գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին և ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների և այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ և կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:
0 10470

Discussed 04.12.2017 - 19.12.2017

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ հաշվի առնելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց զարգացման ապահովման համար: Ռազմավարությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների նախորդ ծրագրերի շարունակությունն է և նախորդների ձեռքբերումներիհիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով իրավունքի բնագավառի ժամանակակից զարգացումները, ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, սահմանում է՝ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ընդհանուր նպատակը, ուղղությունները և առաջիկա հինգ տարիների համար այդ ուղղություններից յուրաքանչյուրով սահմանված ռազմավարական նպատակները, դրանց ուղենիշերը և ռազմավարության իրագործմամբ ակնկալվող վերջնարդյունքները, որոնց ցանկանում է հասնելԿառավարությունը հանրության համար: Ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Գործողությունների ծրագրով սահմանվում են ռազմավարական նպատակներից և ուղենիշերից բխող որոշակի միջոցառումներ և ձեռնարկվելիք գործողություններ՝ դրանց կատարման համար պատասխանատու մարմնի, կատարման վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքների ու դրանց համապատասխան որակական կամ քանակական չափելի ցուցանիշների նախատեսմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրի նշումով:
7 15459