Discussed 24.01.2018 - 09.02.2018 Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: 3443 3489 65 50636
The draft has been accepted Discussed 24.01.2018 - 08.02.2018 «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝ 1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը, 2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը, 3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ, 4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ: 5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին: 12 122 5 16989
The draft has been accepted Discussed 24.01.2018 - 08.02.2018 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ սահմանվել է Կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ, կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ, սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ: 8 7 5 19838
Under development Discussed 24.01.2018 - 08.02.2018 «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 2016 թվականին 3,840,000,000 վարկերի վերջնական մարում: 0 1 0 9238
Under development Discussed 23.01.2018 - 08.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կիրառել 2018թ. մայիսի 1-ից: 4 0 0 7952
Discussed 23.01.2018 - 07.02.2018 «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է:Առաջիկա յոթ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով զբաղվող առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ապահովում: 4 0 0 7845
Under development Discussed 23.01.2018 - 08.02.2018 ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սիրիական հակամարտության հետևանքով ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման հարցում միջազգային առավել ակտիվ և առարկայական մասնակցության ակնկալիքով, ինչպես նաև Ռազմավարությամբ սահամանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտներում նոր դոնորներ (առանձին պետություններ և միջազգային կազմակերպություններ) ներգրավելու նպատակով՝ Ռազմավարության հաստատումից հետո ՀՀ կառավարության կողմից պետք է նախաձեռնվի արտերկրում և Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնող մի շարք պոտենցիալ միջազգային դոնորների հավաքի կազմակերպումը, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին: 2 1 0 11852
Under development Discussed 23.01.2018 - 08.02.2018 ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի հուլիսի 19-ից մինչև հուլիսի 29-ը Երևանում կայանալիք` Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին և 11-րդ բանակումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: 0 3 0 7381
Under development Discussed 23.01.2018 - 13.02.2018 ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարության նպատակն է՝ - արևմտահայերենի պահպանման, անաղարտության, զարգացման, կանոնարկման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման և կիրարկման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում և Հայաստանում: 3 0 0 10195