Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.03.2018 - 27.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2018-2021թթ․ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկն է, որի արդյունքում ակնկալվում է իրականացնել առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացում,  ծխախոտի օգտագործման և օդի ախտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցում, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում,  ինչպես նաև բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում:   
0 8162

The draft has been accepted

Discussed 12.03.2018 - 29.03.2018

<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498.137.2 հազար դրամ, <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝ 81,527.2 հազար դրամ:  <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 5,880,335.3 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն  է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝  5,880,335.3 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
0 7607

Discussed 07.03.2018 - 22.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքերում և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը և նշված ինստիտուտների բնականոն գործունեության ապահովմանը:
3 10174

The draft has been accepted

Discussed 07.03.2018 - 23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացմանը: Արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին:
0 7912

Under development

Discussed 07.03.2018 - 23.03.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կխթանվի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը, ինչն իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար:
1 8060

The draft has been accepted

Discussed 07.03.2018 - 23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշման մեջ։
0 6513

The draft has been accepted

Discussed 06.03.2018 - 23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն որոշման մեջ:  
0 6962

The draft has been accepted

Discussed 06.03.2018 - 23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն որոշման մեջ:
0 7426

Discussed 06.03.2018 - 21.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է սահմանամերձ համայնքներում բժշկական կադրային ներուժի ապահովումը և խնամքի կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում և 2-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային պալիատիվ ծառայությունների ներդրում: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման համապատասխանեցում` առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի մասով: Շուրջօրյա  հերթապահությունների հստակեցում:  
0 9030