Discussed 04.08.2022 - 22.08.2022 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը, որը բխում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի լուծել պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից: 3 1 0 3999
Discussed 18.07.2022 - 02.08.2022 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով նախատեսվում է լուծել ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող մի շարք գործնական խնդիրներ, բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև օրենքներում օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 6 1 1 5345
Discussed 13.07.2022 - 28.07.2022 «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: 6 10 3 9309
Discussed 13.07.2022 - 28.07.2022 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ Առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։ 2 2 5 6880
Discussed 13.06.2022 - 28.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր, ինչպես նաև Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 0 1 0 4341
Discussed 02.06.2022 - 17.06.2022 «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։ 2 0 0 4089
Discussed 17.05.2022 - 01.06.2022 ՀՀՇՆ 13-02- «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից: 1 0 0 4506
Discussed 18.04.2022 - 03.05.2022 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: 3 1 0 5777
Discussed 17.03.2022 - 02.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված չափորոշիչներին` մասնավորապես ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող հասկացությունների, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ավիացիոն անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, օդանավակայաններում անցագրային հսկողության համակարգի ներդրման և ապահովման, տեսահսկման համակարգ ներդրման և կիրառման, հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ, և համապատասխանում էր 2017 թվականին N17 հավելվածում կատարված լրացումներով ու փոփոխություներով սահմանված պահանջներին: 2019/20թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից N17 հավելվածում կատարվել են լրացումներ և փոփոխություններ և սահմանվել են նոր չափորոշիչներ՝ կապված ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության հետ: ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա: Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներ, ուղևորների զննման, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության տեղեկատվության պաշտպանության միջոցառումները։ 0 0 0 4115