Discussed 13.07.2022 - 28.07.2022 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ Առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։ 2 2 5 5673
Discussed 13.06.2022 - 28.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր, ինչպես նաև Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 0 1 0 3869
Discussed 02.06.2022 - 17.06.2022 «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։ 2 0 0 3588
Discussed 17.05.2022 - 01.06.2022 ՀՀՇՆ 13-02- «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից: 1 0 0 4011
Discussed 18.04.2022 - 03.05.2022 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: 3 1 0 5160
Discussed 17.03.2022 - 02.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված չափորոշիչներին` մասնավորապես ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող հասկացությունների, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ավիացիոն անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, օդանավակայաններում անցագրային հսկողության համակարգի ներդրման և ապահովման, տեսահսկման համակարգ ներդրման և կիրառման, հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ, և համապատասխանում էր 2017 թվականին N17 հավելվածում կատարված լրացումներով ու փոփոխություներով սահմանված պահանջներին: 2019/20թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից N17 հավելվածում կատարվել են լրացումներ և փոփոխություններ և սահմանվել են նոր չափորոշիչներ՝ կապված ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության հետ: ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա: Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներ, ուղևորների զննման, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության տեղեկատվության պաշտպանության միջոցառումները։ 0 0 0 3687
Under development Discussed 15.03.2022 - 30.03.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։ Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։ 2 1 0 5476
Discussed 24.02.2022 - 11.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանության ու անվտանգության ապահովում: 0 0 0 4309
Under development Discussed 08.02.2022 - 24.02.2022 «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2399 –Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 0 0 4583