Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.06.2018 - 27.06.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ որպես ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության, աշխատողներին սոցիալական փաթեթի տրամադրման գործընթացը:
0 7174

The draft has been accepted

Discussed 12.06.2018 - 27.06.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ        «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը նշելու հնրավորութունը, որը կարող է կատարվել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի կամ դրա մի մասի նշումով, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող տրվել գրանցման կան հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:
0 8201

Discussed 12.06.2018 - 27.06.2018

Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը:
0 8940

Discussed 12.06.2018 - 27.06.2018

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:
7 11005

Under development

Discussed 12.06.2018 - 02.07.2018

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ         Հիշյալ օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին.        1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։         2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։         3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։
3 10138

Under development

Discussed 11.06.2018 - 27.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացման ապահովում:
0 6778

The draft has been accepted

Discussed 08.06.2018 - 24.06.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի N 165-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի N 165-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ֆինանսների նախարարի հրամանի անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված առաջարկի հետևանքով։ Առաջարկը կայանում է նրանում, որ վերացվի ներքին աուդիտի կոմիտեի կազմում ոչ հանրային հատվածի կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցչի ընդգրկման սահմանափակումը։
0 8209

Under development

Discussed 08.06.2018 - 28.06.2018

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՐԹՈՒՐԻ ԼԱՎՉՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԳԱՌՆԻԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Հովհաննես Վասիլի Հարությունյանին, Լևոն Արթուրի Լավչյանին  և Գոռ Գառնիկի Ներսեսյանին   տալ տարեկետում  մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչ 
3 7692

The draft has been accepted

Discussed 07.06.2018 - 27.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ»  հասկացությունների լիարժեք ձևակերպմանը:
11 8546