Discussed 30.09.2019 - 21.10.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ 10 1 0 9157
Discussed 30.09.2019 - 15.10.2019 «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ, արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում: 8 1 3 6171
Discussed 28.09.2019 - 13.10.2019 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի _______________ N_______-Լ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 19-ի N 650 -Լ որոշման հավելվածի 26.1 կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է. Հաստատել Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 5 1 5 7674
Under development Discussed 27.09.2019 - 06.12.2019 "Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծում՝ ներառված մի շարք հասկացություններ տրվում են նոր խմբագրությամբ, ինչպես նաև լրացվում է նոր հասկացություններով, հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների, անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները, միաժամանակ վերջինիս դեպքում ներկայումս լիազորություններ սահմանված չեն։ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անտառները և անտառային հողերն ունեն բազմագործառնական նշանակություն, անտառների գործառնական նշանակությունը սահմանվում է անտառկառավարման պլաններով, բազմագործառնական գոտիավորման միջոցով, տարանջատվել և հստակեցվել են անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման դրույթները: Անտառային տնտեսության վարումն իրականացնելու համար նախատեսվում են երկարաժամկետ և տարեկան գործողությունների պլանների առկայություն, ամրագրվել է ժամկետ, որի ընթացքում ծառազրկված անտառային հողերում պետք է իրականացվի անտառվերականգնման աշխատանքներ, նախապես ունենալով անտառվերականգնման նախագծեր, հստակեցվել և լրացվել են անտառօգտագործման տեսակներն անտառներում և անտառային հողերում: 3 0 2 9467
Discussed 26.09.2019 - 12.10.2019 «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի հաշվարկման նպատակով լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները: 3 0 0 12189
Discussed 26.09.2019 - 11.10.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայությունները, աշխատանքները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ: 5 3 2 7675
Discussed 26.09.2019 - 12.10.2019 «Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու հետ կապված հարաբերություններ: 3 0 0 8086
Discussed 26.09.2019 - 12.10.2019 «Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկը: 3 0 0 8382
Discussed 25.09.2019 - 11.10.2019 «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, Նախադրյալներ կստեղծվեն ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ 7 1 0 8460