Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.10.2018 - 11.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման և դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման աշխատանքների իրականացում:
0 7171

Discussed 26.10.2018 - 10.11.2018

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»    Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 10595

Discussed 25.10.2018 - 13.11.2018

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
9 14668

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը ձևակերպել այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը: Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները: Բացի այդ նախագծերով առաջարկվում է նաև  գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործերի քննչական ենթակայությունը փոփոխել պատճառաբանված որոշման հիման վրա:
0 6958

Under development

Discussed 25.10.2018 - 12.11.2018

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքով կատարված փոփոխությունները սահմանում են Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների` քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի, օրենքով վերապահված իրավասության շրջանակները:
1 8307

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հստակեցմանը, միատեսակ կիրառման ապահովմանը և պատասխանատվություն կիրառող մարմնի հայեցողական լիազորությունների սահմանափակմանը:
0 8007

Discussed 25.10.2018 - 09.11.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ քննչական կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես դա արվում է այլ քննչական մարմիններում:
1 11011

The draft has been accepted

Discussed 24.10.2018 - 08.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը պայմանավորված է գնման գործընթացների արդյունավետությունը, գրավչությունն ու մրցակցության աստիճանը բարձրացնելու, սկսնակ և փոքր բիզնեսի` գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությամբ:
11 9986

Under development

Discussed 24.10.2018 - 09.11.2018

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
0 8972