Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 25.06.2021 - 10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել այն դեպքերը, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել: Նման դեպքերում շահագրգիռ անձի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ կսահմանի վերջնական պատիժ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
Մնաց {days} օր
0 4442

Discussed 24.06.2021 - 12.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգում և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում կբարելավի նույնացման հանձնաժողովի՝ որպես հավանական զոհերի նույնացման միակ մարմին, գործունեությունը, կապահովի տեղեկատվական հոսքերի կառավարումը և տեղեկատվության փոխանակման ընթացքը, թույլ տալով ամբողջական տեղեկություններ ստանալ շահագործման դեպքերի մասին, հետևել նախաքննության, հետաքննության, աջակցության և պաշտպանության գործընթացներին, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը:  
Մնաց {days} օր
0 6506

Discussed 24.06.2021 - 14.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը  Լևոն Հայրապետյանի անվամբ  անվանակոչելու  մասին 
Մնաց {days} օր
0 5768

Discussed 25.06.2021 - 10.07.2021

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր  Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:
Մնաց {days} օր
0 6287

Discussed 24.06.2021 - 09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի N 1-ին հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, իսկ N 2 հավելվածով սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը։
Մնաց {days} օր
0 6218

Discussed 23.06.2021 - 11.07.2021

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։
Մնաց {days} օր
0 7308

Discussed 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործող ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողներին լրավճարների վճարման իրավական հիմքը:
Մնաց {days} օր
0 6625

Discussed 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող փոփոխությամբ պաշտոնների անվանումները կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկով սահմանված խմբերին: Բացի այդ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ներկայումս գործող պարեկապահակակետային ոստիկանության գնդի ծառայողներին հավելումների վճարումը։
Մնաց {days} օր
0 6772

Discussed 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 7644
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: